ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում․ Անդրեա Վիկտորին

Մանրամասներ

Եթե խոսքը Սոթքի մասին է,  ապա ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, կարող է լինել իրավիճակ, երբ նրանք հրաժարվեն կոնկրետ կետ գնալուց:

Լրագրողներին ասել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը․

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։

Նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտվնել ինչ-որ մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում»,-նշել է Վիկտորինը

Նա հավելել է, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել։