Ինչ է նշանակում՝ Արցախը մերն է, մերն է, քանի մեր ժողովուրդը այնտեղ ապրում է․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ

Արցախում ապրում է մեր բնակչության մի զգալի մասը, ինչպես դուք եք սիրում նշել՝ 120․000 հայորդիներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ինչ է նշանակում՝ Արցախը մերն է, մերն է, քանի մեր ժողովուրդը այնտեղ ապրում է, այ, երբ չապրի՝այն ժամանակ դժվար է ասել ումն է Արցախը»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը, չ՞ի հրաժարվում ԼՂ-ից, պատգամավորը նշեց․

«Ընդդիմության տեսակետը ես չեմ մեկնաբանի, կուզեի, որ ընդդիմությունը գար ու այսօր մասնակցեր մեր աշխատանքին, հայտարարել են, որ ամսի 20-ին գնում են Կոռնիձոր՝ չգիտեմ ինչ անեն։

Մենք պետք է արձանագրենք, որ գնում են բանակցություններ, երբ վերջում կհրապարակվի ամբողջ բանակցությունների տրամաբանությունը ու քայլերի հաջորդականությունը, այն ժամանակ կասենք՝ ինչն է արձանագրվել, ինչը ոչ։ Այսօր պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ-ի տարածային ամբողջականությունը, մենք էլ իրենցը։ Բայց այնտեղ գտնվում է նաև ԼՂ-ն, որն իր կյանքը կառուցել է՝ ելնելով իր հռչակած չափորոշիչներից»։