Թիմերին հանձնարարվել է վերջնական համաձայնություն հաստատել դեպի Նախիջևան երկաթուղային կապերի բացման եղանակների շուրջ. Շառլ Միշել

Մանրամասներ

Կապի հարցերի շուրջ՝ կողմերը հստակ առաջընթաց գրանցեցին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԽ ղեկավար Շառլ Միշելը՝ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո:

«Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ դեպի Նախիջևան և դրա միջով երկաթուղային կապերի վերաբացման վերաբերյալ:

Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է վերջնական համաձայնություն հաստատել երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին»,- ասել է ԵԽ ղեկավարը:

Նրա խոսքով՝ պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքին աջակցելու հ