Ադրբեջանում գտնվող Թուրքիայի քաղաքացիների 49.54 տոկոսն այսօր քվեարկել է ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին: Էրդողանին ձայն է տվել 43.11 տոկոսը:
Live24. am-ն արդեն հայտնել է, որ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Ինչպես հայտնում են Անադոլու գործակալությունը և տելեգրամյան մի շարք ալիքներ, Քըլըչդարօղլուն Ստամբուլում արդեն իսկ ունի 48 տոկոս ձայն, իսկ Էրդողանը՝ 47.1 տոկոս: Իզմիրում Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է 62 տոկոսը, իսկ Էրդողանի օգտին՝ 32 տոկոսը: Անկարայում Էրդողանն ունի 48.5 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44:
Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։
Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։
Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։
0Comments