Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը. Շառլ Միշել

Մանրամասներ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են երկարաժամկետ խաղաղության տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում եռակողմ բանակցություններից հետո ունեցած ասուլիսում:

Միշելը հայտարարել է նաև, որ հուլիսին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հաջորդ հանդիպումը:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հայտարարել է ԵԽ ղեկավարը:

Եվրամիությունը հանձնառու է օգնել Երևանին և Բաքվին հասնելու հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, և Բրյուսելը «կշարունակի նպաստել նրանց համատեղ ջանքերին»: