Արտառոց դեպք Երևանում. դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, սակայն հիվանդանոցում բժիշկները վերակենդանացրել են նրան

Մանրամասներ

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, եւ բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Տղամարդը 76-ամյա Վլադիմիր Մ.-ն է: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստված նյութերը՝ դրանց հետագա ընթացքը լուծելու համար: