Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսների արտահոսքը նվազեցնելու համար

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ ստեղծելով երկրում գրավիչ կենսապայմաններ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նման դրույթով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, ինչի մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում:

«2022 թվականին փոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության ներքո ավելացել է Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքի կրճատման համար գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար»,- ասված է ուրբաթ հրապարակված փաստաթղթի դրույթներից մեկում։