Թոմ Քրուզը սիրահարվել է Շակիրային. ՖՈՏՈ, VIDEO

Մանրամասներ

Այս տարին մեզ շարունակում է զարմացնել հայտնի զույգերով, որոնք մենք երբեք չէինք կարող պատկերացնել:

Սկզբում հայտնի դարձավ Մոնիկա Բելուչիի եւ Թիմ Բերթոնի հարաբերությունների մասին՝ Թիմոթի Շալամեի եւ Քայլի Ջենների սիրավեպից հետո, իսկ այժմ լուրեր են տարածվել, որ Շակիրան եւ Թոմ Քրուզը միասին են, հայտնում է news.am-ը։ Նման խոսակցություններ ի հայտ եկան այն բանից հետո, երբ աստղերին միասին նկատեցին Գրան պրի Մայամիի Ֆորմուլա 1-ում։

Զգացմունքների դրսեւորումներ չենք տեսել, բայց աղբյուրները պնդում են, որ նրանց միջեւ «քիմիա» կա։

Page Six-ի աղբյուրը պնդում է, որ Թոմ Քրուզը հիացած է Շակիրայով։ «Նա շատ հետաքրքրված է. Շակիրային փափուկ բարձ է պետք, որ ընկնի նրա վրա, դա կարող է լինել Թոմը:

Նա գեղեցիկ եւ տաղանդավոր տղամարդ է», - ասել է անանուն աղբյուրը: Նրա խոսքով՝ դերասանը հանդիպումից հետո ծաղիկներ է ուղարկել երգչուհուն։

աաա