Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և վիզաների չեղարկումը ռուսական հերթական սադրանքն են. Վրաստանի նախագահ

Մանրամասներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար անվանում է հերթական սադրանք։ Նախագահի խոսքով՝ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը եւ վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ մեր տարածքի օկուպացիան։

«Հերթական ռուսական սադրանք։

Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը եւ վիզային սահմանափակումների չեղարկումը Վրաստանի հետ անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ մեր տարածքի օկուպացիան»,- գրել է նախագահը Թվիթերում։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել, որոնցով նախատեսվում են Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկում եւ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնում։