Մենք ազգովի քննարկելու ենք, թե ո՞նց եղավ, որ 90-ականներին պարտված ադրբեջանական բանակն ընդամենը 6 շաբաթում Հորադիզից հասավ Շուշի․ Դանիել Իոաննիսյան

Մանրամասներ

Իսկ մենք, ազգովի, քննարկելո՞ւ ենք, թե ինչն ենք սխալ արել, որի արդյունքում 1992-ին ազատագրված Շուշին 2020-ին մի քանի շաբաթում կորցրեցինք։

Ո՞նց եղավ, որ 1990-ականներին պարտված ադրբեջանական բանակը, թուրքական հրամանատարական աջակցությամբ ընդամենը 6 շաբաթում Հորադիզից հասավ Շուշի։

Միայն Ռուսաստանից, Իսրաելից ու Թուրքիայից ձեռք բերած սպառազինությա՞ն հաշվին։ Իսկ միգուցե նաև ա՞յլ հանգամանքներ կաին։

Կարո՞ղ է վերջապես արձանագրենք, որ մեր երկրում կոմպետենտ, չկոռումպացված, դուխով ու նախաձեռնողականություն ցուցաբերող սպաների լուրջ դեֆիցիտ ունենք։

Կարո՞ղ է վերջապես ընդունենք, որ մեր բանակի կառավարման համակարգը ժամկետնանց է։ Թե՞ մեզ խաբելու ենք «դե 3 պետության դեմ էինք կռվում» ու նմանատիպ այլ հորինվածքներով և ոչինչ չփոխենք։

Կարո՞ղ է ընդունենք, որ ուկրաինական բանակում արված լուրջ կառուցվածքային բարեփոխումները հանգեցրեցին մարտունակության շեշտակի բարձրացմանը։ Թե հավատալու ենք «ուկրաինացիքի տեղը ՆԱՏՕ-ն է կռվում» լեգենդներին։

Դանիել Իոաննիսյան