Արթուր Ումրշատյանը շուտով ավելի առաջ կգնա. Նա փոխարինելու է Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Արթուր Ումրշատյանը նախօրեին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Սակայն ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ շուտով նա ավելի առաջ կգնա` կնշանակվի պետ, փոխարինելով Անդրանիկ Քոչարյանի ընկերոջը՝ Աշոտ Զաքարյանին։

Ումրշատյանը ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվեց 2023 թ. փետրվարի 16-ին: Պատրվակը Հանրապետության հրապարակում «Համերի» վարորդի արկածներն էին` Ումրշատյանի ազատմամբ փորձեցին լիցքաթափել հանրային դժգոհությունները, քանի որ պարեկները չէին կարողացել արագ վնասազերծել հրապարակում անկանոն մեքենա վարող վարորդին։

Այլ կերպ ասած՝  հեռացվել էր պաշտոնեական լիազորությունները վատ կամ թերի կատարելու պատճառով, մինչդեռ 2 ամիս անց ավելի պատասխանատու պաշտոնի է նշանակվում, ինչը կնշանակի, որ, ինչպես նախկինում, Նիկոլի Հայաստանում էլ պաշտոնի նշանակելիս հաշվի են առնում ոչ այնքան պրոֆեսիոնալիզմը, որքան անձի կապերը։

Հիշեցնենք․ Ումրշատյանը ժամանակին աշխատել է ոստիկանական համակարգում, հետո ազատվել է աշխատանքից ու Փաշինյանի իշխանության օրոք կրկին վերադարձել ծառայության՝ արդեն բարձր պաշտոնի։

Ակնհայտ է, որ նրա կարիերայի աճի հիմքում մեծամասամբ իր քաղաքական հայացքներն են»: