Լուկաշենկոն վատացել է Հաղթանակի շքերթից հետո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողացել մասնակցել Կրեմլում կայացած հանդիսավոր ընթրիքին:

Այս մասին գրել է EaDaily-ն։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Բելառուսի առաջնորդի ինքնազգացողությունը վատացել է Հաղթանակի շքերթից հետո։ Առողջության վատթարացման պատճառով Լուկաշենկոն շտապ հեռացել է Մոսկվայից։

Օդանավակայանում 68-ամյա Ալեքսանդր Գրիգորևիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճաշի փոխարեն շտապօգնության էր սպասում։