ՔՊ-ում աղոթում են, որ Վաշինգթոնից հետո փաստաթուղթ չստորագրվի

Մանրամասներ

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 1-ն Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները։

Տեղեկություններ կան, որ հնարավոր է այդ օրը, Վաշինգթոնում քննարկված փաստաթղթի հիման վրա, ստորագրվի խաղաղության պայմանագիրը, որը կոչվում է Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում հայտարարել է․ «Եթե այդպես լինի, ես շատ ուրախ կլինեմ: Դա ոչ թե վատ, այլ լավ նորություն է»։

Մինչդեռ ՔՊ-ում նրանք, ովքեր փոքրիշատե գիտակցում են, թե ինչ կարող է լինել, աղոթում են, որ Վաշինգթոնից հետո փաստաթուղթ չստորագրվի, քանի որ դա նոր աշխարհամարտի սկիզբ է դնելու՝ ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր ճակատ բացելով, որից Հայաստանը չի կարող շահած դուրս գալ»:

Մանրամասները՝ թերթի համարում: