Երգչուհի Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա. Պատճառը հայտնի է

Մանրամասներ

Երգչուհի Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա։

Այդ մասին այսօր «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա օգնական Ելենա Չուպրակովան։

Մեկնաբանելով լուրը, որ երգչուհին ժամանել է հրաժեշտ տալու ընկերոջը՝ մոդելավորող Վալենտին Յուդաշկինին, ում հուղարկավորությունը նախատեսված է մայիսի 6-ին՝ Տրոեկուրովսկու գերեզմանատանը, Չուպրակովան ասել է. «Ես նրան դեռ չեմ հարցրել»։

2022 թվականի գարնանը Պուգաչովան ընտանիքի հետ Ռուսաստանից մեկնել էր Իսրայել։

Յուդաշկինը մահացել է մայիսի 2-ին՝ 59 տարեկան հասակում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։