Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

Մանրամասները՝ տեսանյութում

Ապրիլի 24-ից մայիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4738 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 121 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 288 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 146, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 551 իրավախախտումներ։ 217 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 471-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 91-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 93 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6638 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 178 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 392 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 816, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 164 իրավախախտումներ։ 354 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1190-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 120-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 30 անձ։