«Բարսելոնան» կրկնել է 36 տարի առաջվա ռեկորդը

Մանրամասներ

«Բարսելոնան» կրկնել է անցած դարում Իսպանիայի առաջնությունում սահմանած ռեկորդը։ Չավիի թիմնը ընթացիկ առաջնության 24 խաղում գոլ բաց չի թողել: Թիմի դարպասապահը Մարկ-Անդրե Տեր Շտեգենն է։ 32-րդ տուրում «Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել էր «Բետիսին»։

Կատալոնական թիմը 1986-1987 թվականների մրցաշրջանում ևս առաջնության 24 խաղում դարպասը պահել է անառիկ: Այն ժամանակ դարպասապահը Անդոնի Սուբիսարետան է, հաղորդում է Opta-ն։

Ռեկորդակիրը այս ցուցանիշով «Դեպորտիվոն» է, որը 1993-1994 թվականների առաջնությունում 26 խաղում գոլ բաց չի թողել։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» դեռ պետք է խաղա «Օասունայի», «Էսպանյոլի», «Ռեալ Սոսիեդադի», «Վալյադոլիդի», «Մալյորկայի» և «Սելտայի» դեմ։