Զելենսկի-Սի Ծինփին խոսակցությունը հակամարտության կարգավորման կարևոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ

Մանրամասներ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը կարեւոր քայլ է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը, նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Պեկինը հավատարիմ է խաղաղությանն ու օժանդակում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։

«Որքան էլ որ բարդ է ճգնաժամը, այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ բարդ է հակամարտությունը, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։

Դիվանագետն ավելացրել է, որ Չինաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ուկրաինական ճգնաժամից ելք գտնելու համար։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ իր հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեւել է մեկ ժամ։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Պեկինի հետ երկխոսության վերականգնումը ներկա պահին շատ կարեւոր է Կիեւի համար։