Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

Մանրամասներ

Ապրիլի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է լինելու Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջով։

«Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոնայի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս»,- նշվում է հրապարակման մեջ: