Մահացել է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը

Մանրամասներ

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր Վազգեն Ղուկասի Կարախանյանը:

Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 27-ին ժամը 17:00-ին, Երևանի Նոր-Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը` նույն վայրից, ապրիլի 28-ին ժամը 14:00-ին: