Չի բացառվում, որ Ադրբեջանն առաջնագծում նոր սրացումներ հրահրի

Մանրամասներ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում, ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Հատկանշական է, որ ադրբեջանական պաշտոնական տերմինաբանությունը ժամերի ընթացքում փոխվեց:

Ականի հետևանքով պայթյունը աստիճանաբար վերածվեց «Հայաստանի իրականացրած ահաբեկչության»:

Մի կողմից Ադրբեջանը խստացնում է շրջափակման պայմանները և խորացնում ծանր ճգնաժամը, մյուս կողմից` օգտագործում ցանկացած իրավիճակ, Հայաստանին ագրեսոր որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար:

Տեղեկատվական-քաղաքական այս աղմուկի շարունակման պարագայում չի բացառվում, որ այս միջադեպն Ադրբեջանը որպես առիթ օգտագործի և առաջնագծում նոր սրացումներ հրահրի:

Շատ բան կախված է նրանից, թե դաշտում խաղն ով ինչպես կտանի և միջազգային ընկալման առումով ինչպիսի ընկալում կստեղծի»: