Եվրահանձնաժողովն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա

Մանրամասներ

Եվրահանձնաժողովն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա։

Ինչպես հաղորդում է «Politico» հրատարակությունը, Եվրահանձնաժողովը մոտ օրերս ԵՄ անդամ երկրների դեսպաններին կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մանրամասները։

Իր հերթին դեսպանները ենթարկվել են այն կարմիր գծերին, որոնք ունեն իրենց երկրների կառավարությունները։

Ըստ լրատվամիջոցի՝ Գերմանիան արդեն խնդրել է պատժամիջոցների նոր փաթեթում ներառել Ռուսաստանի ատոմային էներգետիկան։ Ինչպես հայտնի է, դրան դեմ է Հունգարիան։

Սակայն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, պատժամիջոցների նոր փաթեթը ուղղված է լինելու Ռուսաստանի դեմ արդեն գործող պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունների կրճատմանը։