Երևանում 67 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել

Մանրամասներ

Այսօր՝ ​ապրիլի 21-ին, ​խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:45-ի սահմաններում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը եւ հայտնվել բենզալցակայանի տարածքում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով ավտոբուսի վարորդը մարմնական վնանսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավտոբուսն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, բախման հետեւանքով էլ ավտոմեքենայի անվադողը պոկվել եւ վնասել է կայանված​ վիճակում գտնվող Mersedes մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։