Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Մանրամասներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչրյանի գրասենյակն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեին արված հայտարարություններին, որտեղ նա հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, ուր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունն էր հիշատակում։

Yerevan.Today-ը դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ արձագանքի խնդրանքով։ Վերջինս նշել է հետեւյալը.

«Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»: