Իրանը Հայաստանին մղում է նոր պատերազմի

Մանրամասներ

1

Իրանի աջակցությունը Հայաստանին նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, հաղորդում է АПА գործակալությունը։

«Ատելի ուժերը, որոնք չեն կարողանում մարսել մեր անկախությունն ու հաղթանակը, մեր ձեռքբերումները, որոնք լրջորեն մտահոգված են Ադրբեջանի զարգացմամբ եւ անկախ քաղաքականությամբ, փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին եւ խաթարել կայունությունը։

Այն, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը հավասարեցնում է իր անվտանգությանը, Հայաստանին մղում է նոր պատերազմի, տրամադրում է ռեւանշիզմի եւ հանդիսանում է նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասը:

Այս ամենը չի ընդունվում եւ վճռականորեն դատապարտվում է ադրբեջանական հասարակության կողմից»,-մեջբերում է լրատվամիջոցը։