«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի

Մանրամասներ

1

«Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Նա նշեց, որ Նար–Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համայնքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։

«Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատանքներրը շարունակվել են, որի հետևանքով տեղի է ունեցել փլուզում»,–ասաց նա։