Ալեն Սիմոնյանի եղբորն ազատել են «Եվրոասֆալտ» ընկերության ղեկավարի պաշտոնից

Մանրամասներ

Aravot.am տեղեկությունով՝ լրատվամիջոցների շարունակական ուշադրության եւ հրապարակումների պատճառով «Եվրոասֆալտ» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Ազգային ժողովի նախագահի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին:

Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտ» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր: