ՀՀ-ն անվտանգության հատուկ միջոցներ է խոստացել ադրբեջանցի մարզիկներին․ Արայիկ Հարությունյան

Մանրամասներ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած ասուլիսի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչ հատուկ անվտանգային միջոցներով են ապահովելու ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող ադրբջանցիների մարզիկների համար, ասաց․

«Երևի խոսքս սկսեմ Մուհամեդ Ջալուդի խոսքերից, երբ ասում էր Հայաստանը ոսկե սիրտ ունի ընդունելու բոլոր այն մարզիկներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու մրցումներին։ Իհարկե ընդունող երկիրը Հայաստանն է, բայց սա Եվրոպակա ֆեդերացիայի կազմակերպած մրցաշարն է։ Բոլոր այն մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարին, մենք պարտավոր ենք ընդունել։

Սա մեծ ու կարևոր հանձնառություն է, մենք հայտը ներկայացնելուց ասել ենք, որ ընդունելու ենք բոլոր երկրների մարզիկներին ու ապահովլու ենք նրանց անտանգությունը։ Այս ընթացքում գրագրություն ենք ունեցել, Ադրբեջանի թիմի հետ կապված անվտանգային հարցեր ենք քննարկել և անընդհատ շեշտել ենք, որ նրանց անվտանգությունը ևս պատրաստ ենք ապահովել, խնդրել են լրացուցիչ անվտանգության երաշխիքներ, մենք դա էլ ենք ապահովել»,- նշեց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ մի քան շաբաթ առաջ Հայաստանում հյուրնկավել էր Թուրքիայի հավաքականը և Հայստանը կարողացավ ամենաբարձր մակարդակով ապահովել նրանց անվտանգությունը։