Ադրբեջանը Ֆրանսիային կողմնակալության մեջ է մեղադրել

Մանրամասներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական սադրանքի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությանը՝ մեղադրելով նրանց կողմնակալության մեջ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին նաև կոչ է արել «զերծ մնալ Հայաստանին հերթական սադրանքի դրդող ու ռևանշիստական ուժերին աջակցող նմանատիպ հայտարարություններից»։