«Ընդդիմությունը ղեկավարվում է դրսից հրահանգներով». Ոսկան Սարգսյան

Մանրամասներ

1

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

«Ի՞նչ պետք է աներ, բայց այդպես էլ չարեց ընդդիմությունը

Ընդհանուր համախմբվելու կոչերը դատարկ ու փուչ են, քանզի չեն կարող համախբվել հայրենիք ուրացողները և հայրենիքի համար մտահոգվածները։

2020 թվականի տարօրինակ պատերազմից, խայտառակ կապիտուլյացիայից հետո ընդդիմությունը 6-7 անգամ հնարավորություն ուներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, սակայն մասնակցեց 2021թ․ հունիսի 20-ի շատ կանխատեսելի արդյունքներով ընտրություններին, ճանաչեց դրա արդյունքները՝ դրանով լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, անցած մեկ տարի և 5 ամսում ընդդիմությունը պետք է կազմեր Նիկոլ Փաշինյանին իշխանություն հեռացնելու ժամանակացույց, այդ օրակարգով՝ համախմբում կատարեր, կազմեր այլընտրանքային կառավարություն։

Ընդդիմությունը ինչո՞ւ չարեց այդ քայլերը, չարեց, որովհետև ղեկավարվում է դրսից հրահանգներով, իսկ արտերկրի հզոր կենտրոններին առայժմ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։