Նոր նշանակումներ՝ Դատախազությունում

Մանրամասներ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդուարդ Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Խաչատրյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի դատախազության դատախազ Արմեն Սապոնջյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Ներսիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մերինե Սահակյանը փոխադրվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Արթուր Մուսոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 6-ից:

Միլենա Թաթոյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 4-ից: