ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

Մանրամասներ
բ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ 

Նրա հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպը։

Բլինքենը նման հայտարարություն է արել Ռուսաստանում լրտեսության քրեական գործով The Wall Street Journal-ի աշխատակից, ամերիկացի Էվան Գերշկովիչի կալանավորման հետ կապված իրավիճակի ֆոնին։

«Մենք կրկնում ենք մեր խիստ նախազգուշացումները Ռուսաստանի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող վտանգի մասին», - ասել է Բլինքենը: