«Ռուսաստանն իմ դոսյեի մեջ չէ». ԱԳ փոխնախարարը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Լրագրողները հետաքրքվում էին, թե փոխնախարարն ի՞նչ մտահոգություններ ունի Ադրբեջանի գործողությունների եւ սահմանային իրավիճակի առնչությամբ:

«Ես ի վիճակի չեմ ձեզ պատասխանել»,- արձագանքել է փոխնախարարը:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին, եւ արդյո՞ք իր համար մտահոգիչ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին հայտարարություններ են արվում Հայաստանում, փոխնախարարն ասել է. «Ամեն հարց ունի պատասխանատու փոխնախարար, դրանք իմ տիրապետության տակ չեն: Ռուսաստանն իմ դոսյեի մեջ չէ»: