Ադրբեջանը հերթական ներխուժումն է արել ԼՂ-ում, Բաքուն նպատակ ունի նոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծել․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, այլև ապօրինի ներխուժում է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ։ Այդ հաղորդագրության մեջ ասվում է, որ 2023թ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծը և 2054 բարձունքը և սկսել ինժեներական աշխատանքները։

Ադրբեջանական կողմին է ներկայացվել եռակողմ հայտարարությնա դրույթների կատարման անհրաժեշտության, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանուների կողմից նախնական դիրքեր վերադառնալու մասին պահանջ։

2054 բարձունքից Ադրբեջանն ուղիղ նշանառության տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարրհը։ Ադրբեջանը սա բացատրում է իբր թե Հայաստանից ԼՂ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ սա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է։