ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին

Մանրամասներ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին այցելել են փետրվարի վերջին, մարտի սկզբին: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ, նամակներ ու ձայնագրված տեսանյութեր փոխանցել։

Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայ գերիներին նախորդ անգամ այցելել էին հունվարի վերջին։

Հիշեցնենք՝ Բաքվում պահվող ռազմագերիների մինչ այս պահը հաստատված թիվը 33–ն է։