Ռուսական 3 ավիաընկերություն կանոնավոր թռիչքներ է սկսում դեպի Թուրքիա

Մանրամասներ

Ռուսական մի քանի ավիաընկերություններ միանգամից թույլտվություն են ստացել կանոնավոր թռիչքներ իրականացնելու համար դեպի Թուրքիայի տուրիստական կենտրոններից պատմական Կապադովկիա։ Այս մասին, yst  Ermenihaber.am-ի, հայտնում է «Ռոսավիացիան»:

Մասնավորապես  ռուսական «S7», «Red Wings», «Nordwind», ավիաընկերությունները Կրասնոդարից, Մոսկվայից, Սոչիից և մի շար այլ քաղաքներից կանոնավոր թռիչքներ են իրականացնելու դեպի Կապադովկիա: 

Մինչ այս, ռուսական ավիաընկերությունները կարող էին թռիչքներ իրականացնել միայն Անկարա, Անթալիա, Բոդրում, Դալաման, Ստամբուլ, Իզմիր, Տրաբզոն, Սամսուն, Գազիփաշա։