ԱՄՆ-ն ավելացրել է համաշխարհային շուկայում զենքի վաճառքի բաժինը, իսկ Ռուսաստանը կրճատել է

Մանրամասներ

Զենքի համաշխարհային արտահանման մեջ երկար ժամանակ գերիշխում էին ԱՄՆ-ն և Ռուսաստանը (վերջին երեք տասնամյակի ընթացքում զենքի ամենամեծ արտահանողները):

Այնուամենայնիվ, երկուսի միջև անջրպետը զգալիորեն մեծանում է, մինչդեռ Ռուսաստանի և երրորդ խոշոր մատակարարի՝ Ֆրանսիայի միջև տարբերությունը կրճատվել է: ԱՄՆ զենքի արտահանումը 2013-17 և 2018-22թթ․ աճել է 14%-ով, իսկ 2018-22թթ. ԱՄՆ-ին բաժին է ընկել զենքի համաշխարհային արտահանման 40%-ը։ 2013-17 և 2018-22թթ․ Ռուսաստանի սպառազինության արտահանումը կրճատվել է 31%-ով, իսկ զենքի համաշխարհային արտահանման մեջ նրա մասնաբաժինը նվազել է 22-ից մինչև 16%, մինչդեռ Ֆրանսիայի մասնաբաժինը 7,1%-ից աճել է 11%-ի։

Այդ մասին հայտնել է «SIPRI»-ն՝ Ստոկհոլմում գործող խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը։

Ռուսական զենքի արտահանումը 2013-17 և 2018-22թթ․ նվազել է՝ 10 սպառողից հասնելով 8-ի։ Հնդկաստան արտահանումը, որը ռուսական զենքի ամենամեծ ստացողն է, կրճատվել է 37, իսկ մյուս 7 երկրներ արտահանումը՝ 59%-ով։

Այնուամենայնիվ, ռուսական զենքի արտահանումն ավելացել է Չինաստան (+39%) և Եգիպտոս (+44%), և նրանք դարձել են ռուսական զենքի երկրորդ և երրորդ խոշոր սպառողները։