Իսրայելում կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների ֆոնին զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում: Մարտի 27-ին, լայնածավալ հակակառավարական գործողությունների ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը պայմանավորվել են հետաձգել դատական բարեփոխումների ընդունումը մինչև ամառ։
Բարեփոխումների րականացվելու դեպքում խորհրդարանական մեծամասնությունը վերահսկողություն ձեռք կբերի Գերագույն դատարանի ձևավորման վրա, ինչպես նաև կկարողանա հաղթահարել դատական վետոն։ Երկրի հարյուր հազարավոր բնակիչներ համաձայն չեն այս փոփոխությունների հետ և չեն կաշկանդվում իրենց բողոքը հայտնել փողոցներում:
Ստորև ներկայացնում ենք «Կոմերսանտ» պարբերականի ֆոտոշարքը, որում ի մի են բերված հունվարի 7-ին սկիզբ առած ցույցերի ուշագրավ պահերը:
Իսրայելը դեմ է վարչապետի բարեփոխումներին. Коммерсантъ-ի ֆոտոշարքը
ՖՈՏՈՇԱՐՔ
0Comments