Ալեն Սիմոնյանը մեկնել է Բեռլին

Մանրամասներ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Բեռլին։

Ըստ խորհրդարանի կայքէջի՝ Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։