Իսրայելի նախագահն այս տարի կայցելի Ադրբեջան

Մանրամասներ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է այս տարի Ադրբեջան այցելելու մտադրության մասին։

Իսրայելի նախագահն իր ծրագրերի մասին հայտնել է՝ ընդունելով Թել Ավիվում Ադրբեջանի պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը, գրում է The Jerusalem Post-ը։

«Հերցոգն ասել է, որ ծրագրում է այս տարի այցելել Ադրբեջան»,- նշում է թերթը։