Հայաստան-Թուրքիա. 1-1` առաջին խաղակեսից հետո

Մանրամասներ

Եվրո-2024-ի որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին. առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է: ArmSport.am-ը փոխանցում է, որ խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

 Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդյունքում, Պետրակովը նախ հարկադրված փոփոխություն կատարեց, ապա հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը:

Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:

Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

 Ի դեպ, Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի միանգամից երեք ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն իրենց նորամուտն են նշում ազգային թիմի կազմում: