Ադրբեջանը պետք է միանա Իրանին, եթե նա ցանկանա, որ պատմական գրառումները լինեն միջազգային սահմանների հիմքում

Մանրամասներ

Պատմությանն անդրադառնալը բացարձակապես չի բխում Ադրբեջանի շահերից, եւ մենք դա չենք ուզում։ Այս մասին հայտարարել է Արդաբիլում Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյիդ Հասան Ամոլին, հաղորդել է Sepah Pasdaran-ի տելեգրամյան ալիքը։

«Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ պատմական գրառումները լինեն միջազգային սահմանների հիմքում, ապա Իրանի շատ հարեւան պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է միանան Իրանին։ Մենք հարգում ենք Ադրբեջանի կառավարության ընդունած օրենքները եւ միջազգային սահմանները եւ չենք խախտում տարածաշրջանի անվտանգությունը», - ասել է նա։