Զենքի մատակարարումն Ուկրաինային մոտեցնում է «միջուկային ապոկալիպսիսը»․ Մեդվեդև

Մանրամասներ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինային օտարերկրյա զենքի մատակարարումը մոտեցնում է «միջուկային ապոկալիպսիսը»։

Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Մեդվեդևի թելեգրամյան ալիքին։

«Ուկրաինային օտարերկրյա զենքի մատակարարման յուրաքանչյուր օրը, ի վերջո, մոտեցնում է հենց այդ միջուկային ապոկալիպսիսը», - հայտարարել է Մեդվեդևը: