Ի՞նչ է սպասվում միլիարդատեր Իվանիշվիլիին. Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը

Մանրամասներ

Վրաստանի խորհրդարանը ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը երրորդից վերադառնում է երկրորդ ընթերցման՝ վերանայման։

Ապաօլիգարխացման հարցը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու 12 պայմաններից մեկն է։ Վրաստանի իշխանությունները նշում են, որ ընդունելով օրենքը՝ կկատարեն այդ պահանջը։

Նրանք կտրականապես հերքում են, որ միլիարդատեր, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է ընկնել դրա տակ։