Հնարավոր չէ նույնականացնել մեզ եւ նախկին իշխանությունների այլանդակությունները․ Հայկ Կոնջորյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կրկնակի խստություն պետք է ցուցաբերվի այն պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնց մեղքն ապացուցվում է կոռուպցիոն քայլերի են դիմում։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մամուլի բոլոր հրապարակումները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության, սակայն պետք է նկատել, որ այդ դեպքերի մեծ մասը վերաբերում են հիփոթեքով ձեռք բերված բնակարաններին, որոնց նման տասյակհազարավոր քաղաքացիներ նույն տարբերակով տուն են գնում։ Շատ ուրախալի է, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները տուն են գնում հիփոթեքով։ Սրա նպատակն է նույնականացնել մեզ եւ նախկին իշխանություններին, սակայն հնարավոր չէ նույնականացնել մեզ եւ նախկին իշխանությունների այլանդակությունները։ Անհամեմատելի է այն, ինչ տեղի ունեցել նախկինում, եւ այն ինչ կա հիմա»,- ասաց Կոնջորյանը։

Կոնջորյանի խոսքով՝ Սուրեն Պապիկյանը, ինչպես բարձրաստիճան մյուս պաշտոնյանները, ներկայացնելու է հայտարարագիր, որի տվյալները թույլ կտան հասկանալ՝ կարող էր Սուրեն Պապիկյանն իր եկամուտով ձեռք բերել հիփոթեքով ձեռք բերել այդ բնակարանը, թե՝ ոչ։

«Ներկայացվում էր, թե Պաշտպանության նախարարն առանձնահատուկ բան էր արել այդ բնարանը ձեռք բերելով՝ մինչդեռ շուրջ 300 հոգի այդ թաղամասում նույն գնային սահմաններում տուն էին ձեռք բերել։ Ոչ մի բացառիկ բան չկա այստեղ։ Փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ այսօրվա իշխանությունը նախորդից չի տարբերվում, բայց եթե նման բան են ուզում անել, թող նայեն 20 տարի ժամկետով տուն ձեռք բերող մարդուն եւ Հովիկ Աբրահամյանին, որը պետական աշխատավարձով ուներ 59 անշարժ գույք»,- ընդգծեց Կոնջորյանը։