Ճապոնիայի վարչապետը մեկնում է Կիև

Մանրամասներ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չհայտարարված այցով մեկնում է Ուկրաինա՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում են ճապոնական լրատվամիջոցները։

NHK ազգային հեռարձակողը, ինչպես նաև Kyodo լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրները, հայտնել են, որ Կիսիդան Կիև կժամանի Հնդկաստանից։

Ներկայումս Ճապոնիան նախագահում է Մեծ յոթնյակում: Մայիսին Հիրոսիմայում կկայանա յոթնյակի գագաթնաժողովը, որին, ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, նախատեսում են հրավիրել Վլադիմիր Զելենսկիին։