Մոսկվան եղած չեղածը հանձնում ա Թուրքիային, էս ստոր արևմուտքն էլ, ոնց որ չուզող դուշմանը լինի․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Լավրովն էսօր ասում է՝ «Արևմուտքն իրեն ամբողջությամբ արժեզրկել է։ Մենք լիապես տեսնում ենք, թե ինչ են անում Հարավային Կովկասում։ Չեն էլ թաքցնում. կտրել Ռուսաստանից, քանդել 3+3 ֆորմատը, սեփական ծառայությունները փաթաթել երեք հարավկովկասյան երկրներին, ամրապնդել սեփական հեգեմոնիան, տրորել տարածաշրջանի երեք երկրների` Ռուսատանի, Թուրքիայի, Իրանի օրինական շահերը:»

Լավ, Իրանն ու ՌԴ-ն հլը մի կողմ դնենք, իրենք արևմուտքի հակառակորդն են, յանիմ... բա Թուրքիայի շահերը խի՞ ա էդ նենգ արևմուտքը ոտնահարում: Մոսկվան եղած չեղածը հանձնում ա Թուրքիային, որ հանկարծ թուրքերն իրենց ոտնահարված չզգան, էս ստոր արևմուտքն էլ, ոնց որ չուզող դուշմանը լինի:

Գեդինը մտնես դու, արևմուտք!!

Ձեռ... էէէէ... ոտքերդ հեռու Թուրքիայից!!

Վաղը գնամ ԱՄՆ դեսպանատան դեմը հացադուլ սկսեմ, մինչև մեր խեղճ հարևան թուրքերին հանգիստ չթողեն:

Արթուր Դանիելյան