Ռուսական հարձակումը մոտենում է ավարտին, Ուկրաինան կարող է անցնել հակահարձակման. ISW

Մանրամասներ

Ուկրաինայի արեւելքում ռուսական հարձակողական գործողությունների տեմպերը դանդաղել են վերջին շաբաթներին, ինչը կարող է վկայել, որ ռուսական զորքերի գարնանային հարձակումը մոտենում է ավարտին: Լրագրի փոխանցմամբ՝ այս մասին գրում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) փորձագետները հերթական զեկույցում։

Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմավորման խոսնակ Սերգեյ Չերևատին նախօրեին ասել էր, որ Ռուսաստանը չի կարողացել բավարար ուժեր հավաքել Դոնբասում սպասվող խոշոր հարձակման համար և նշել, որ ռուսական ներկայիս հարձակումը չի կարելի անվանել խոշոր ռազմավարական գործողություն։

Նրա խոսքով, ռուսական զորքերը չեն կարող ավարտել Բախմուտի նույնիսկ տակտիկական գրավումը։ Նրանք նաև զգալի դժվարություններ են ունենում ռազմաճակատի այլ հատվածներում: