Բրիտանական և գերմանական Typhoon կործանիչները Էստոնիայի մոտ որսացել են ռուսական ինքնաթիռներ։
Դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի օդային պարեկության համատեղ առաքելության շրջանակներում:
Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) կայքի և Լրագրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 17-ին։
ՆԱՏՕ-ի կործանիչները որսացել են ռուսական ռազմական մարդատար Tu-134 ինքնաթիռը, որն ուղեկցում էին երկու Su-27 կործանիչներ և An-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ:
Նշվում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև մարտի 15-ին։
0Comments