Էրդողանի ղեկավարած կուսակցությունը մեծ քաղաքներում կպարտվի

Մանրամասներ

Ընդդիմադիր թուրքական պարբերականը, կարծում է, որ առաջիկա համապետական ընտրություններում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) մեծ քաղաքներում պարտություն կկրի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պարբերականը նշել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի համար վատ իրավիճակ է ստեղծվել, մասնավորապես, մեծ քաղաքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մեծ է նրանց պարտվելու հավանականությունը:

Աղբյուրի համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում գիտակցում են դա և արդեն տրվել են գնահատականներ, ըստ որի՝ Թուրքիայի ամենամեծ 5 շրջաններում, բացառությամբ Ստամբուլի, գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) հաղթելու է:

Ավելի վաղ Էդրողանն ասել էր, որ Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում բնակվող շուրջ 14 միլիոն մարդու կողմից ԱԶԿ-ին տրվող ձայների տոկոսային հարաբերությունը չի փոխվել և հայտնել, որ պլանավորում է մեծ քաղաքներում ԱԶԿ-ի ներկայացուցիչների թեկնածությունների առաջադրումը: