Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեն չեղարկվի, քանի դեռ Պուտինը չի արտահանձնվել Հաագա

Մանրամասներ

Ռուսաստանը չի կարող հասնելմիջազգային պատժամիջոցների չեղարկմանը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան չեն արտահանձնվել Միջազգային քրեական դատարան։

Այս մասին The New York Times-ին ասել է հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սթիվեն Ռեպպը, ով ղեկավարել է Պետդեպարտամենտի Համաշխարհային քրեական արդարադատության գրասենյակը։ Նա նշել է, որ ՄՔԴ-ի որոշումը Պուտինին կդարձնի վտարանդի․ «Ուր էլ Պուտինը գնա, նրան միշտ սպառնում է ձերբակալությունը», ասել է Ռեպպը:

Ավելին, ըստ նրա, Ռուսաստանը չի կարող հասնել միջազգային պատժամիջոցների վերացմանն առանց դատարանի օրդերի կատարման։ Ռեպպը կարծում է, որ Պուտինը կհայտնվի Հաագայում, որտեղ դատել են ռազմական հանցագործությունների մեջ այլ մեղադրյալների։ «Հակառակ դեպքում, Պուտինը կմեռնի այս օրդերը գլխին կախված»: